Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռե­կե՞տ, թե՞ փո­ղե­րի լվա­ցում (կամ` Նի­կո­լի ըն­տա­նի­քի հեր­թա­կան զո­հը)

Ռե­կե՞տ, թե՞ փո­ղե­րի լվա­ցում (կամ` Նի­կո­լի ըն­տա­նի­քի հեր­թա­կան զո­հը)
26.11.2020 | 23:35

Ա­միս­ներ ա­ռաջ (հու­լի­սի 23-24, 2020) ՊԵԿ-ը «Պեր­սո­նալ սե­քյու­րի­թի» ՍՊԸ-ի գույ­քի, ա­պա նաև դրա­մա­կան մի­ջոց­նե­րի վրա ար­գե­լանք դնե­լու ո­րո­շում կա­յաց­րեց: Պատ­ճա­ռը 6,3 մի­լիոն դրա­մի հար­կա­յին պար­տա­վո­րու­թյու­նը չկա­տա­րելն էր: Բա՞յց…


Զա­վեշտն այն է, որ 6,3 մի­լիոն չու­նե­ցող ֆիր­ման «Է­րա­տո­յի» հրա­մա­նա­տա­րի «Ժպիտ­նե­րի քա­ղաք» հիմ­նադ­րա­մին մինչ այդ «պար­տա­դիր-կա­մա­վոր» սկզ­բուն­քով հինգ ան­գամ ա­վե­լի` 33,6 մի­լիոն դրամ էր փո­խան­ցել: Հե­տաքր­քիր է, չէ՞:
Հռե­տո­րա­կան հարց Է­րա­տո­յի ա­մուս­նուն` ե­թե նա­խորդ ե­րեք նա­խա­գահ­նե­րի տիկ­նան­ցից որևէ մե­կը նման, ըստ էու­թյան, շորթ­մամբ, սնան­կաց­ներ տն­տե­սա­վա­րո­ղին, մարմ­նիդ ո՞ր մա­սը կպատ­ռեիր սրտ­խառ­նոց ա­ռա­ջաց­նող ճղճ­ղո­ցովդ:


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 3054

Մեկնաբանություններ